Իվանիշվիլին հույս ունի արագ վերականգնել Ռուսաստանի հետ առևտրային և մշակութային կապերը

02:24 • 06.10.12

«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր տեղի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ջանքեր կներդնի վրացական արտադրանքը մոտ ապագայում ռուսական շուկա վերադարձնելու համար, հաղորդում է Грузия Online-ը:

 

«Ես 10 տարի Ռուսաստանում չեմ եղել: Սակայն մեծ հույս ունեմ, որ մենք շատ արագ կկարողանանք վերականգնել Ռուսաստանի հետ առևտրային և մշակութային կապերը: Որևէ փաստաթուղթ չունեմ այդ մասին: Սակայն կարծում եմ, որ Ռուսաստանին ևս նման հարաբերությունները ձեռնատու չեն, և եթե մենք առանց նախապայմանների սկսենք վերականգնել առևտրային և մշակութային հարաբերությունները, ապա, ես հույս ունեմ, որ արդյունքի կհասնենք»,- ասել է Իվանիշվիլին:

 

Նա նշել է, որ «եթե ամեն բան լավ ստացվի, ապա շատ հնարավոր է, որ Վրաստանը, արդեն այս տարվա ցիտրուսային բույսերի բերքը, կկարողանա վաճառել Ռուսաստանում: