Մալայզիացի նախարարն իր որդու 130 հազ հոգանոց հարսանիքն արել է պետմիջոցների հաշվին.մամուլ

13:40 • 06.10.12

Մալայզիայի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը հետաքննում է Մալաքա նահանգի գլխավոր նախարար Ալի Ռուստամի որդու 6 օր առաջ տեղի ունեցած հարսանիքի ֆինանսավորման աղբյուրները։ Ինչպես գրում է Սինգապուրի Straits Times թերթը, հարսանեկան արարողությանը մասնակցել է մոտ 130. 000 մարդ։


Մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ կասկած են հայտնել, որ Մալայզիայի ռեկորդների գրքում տեղ գտած հարսանիքի համար ծախսվել են պետական միջոցները, և համապատասխան հայտարարությամբ դիմել են Մալայզիայի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Իսկ գլխավոր նախարարն արդարացել է, թե հյուրասիրության համար ծախսվել է ոչ թե 13 մլն մալայզիական ռինգիտ (4.3 մլն դոլար), ինչպես հայտնել է ընդդիմության առաջնորդ Լիմ Կիտ Սիանգը, այլ «ընդամենը» 600.000 ռինգիտ (200.000 դոլարից քիչ պակաս), եզրափակում է թերթը։