Օբաման միայն սեպտեմբերին 181 մլն դոլար է հավաքել իր քարոզարշավի համար
ԱՄՆ գործող նախագահ և առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Բարաք Օբամայի նախընտրական արշավի հաշվին սեպտեմբերին փոխանցվել է 181 մլն դոլար, հաղորդում է BBC-ն:
Սա ռեկորդային գումար է, որը մեկ ամսում հավաքվել է Օբամայի արշավի համար:
Գործող նախագահի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ Օբամայի օգտին հանգանակություն է արել ավելի քան 1,8 մլն մարդ:
Գումարներ փոխանցած մարդկանց հիմնական մասը` 98% -ը, փոխանցել են 250 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումարներ:










