Երկու ընդդիմադիր պատգամավոր է ձերբակալվել Ղրղզստանում
Բիշքեկի Պերվոմայսկի դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորվել երկրի խորհրդարանի պատգամավորներ` ընդդիմադիր «Աթա-Ժուրատ» կուսակցության առաջնորդներ Կամբիչեկ Թաշիևին և Տալանտ Մամիխովին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ընդդիմադիր պատգամավորների դատապաշտպանները հայտնել են, որ Թաշիևը մեղադրվում է իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձի համար և «երկրի սահմանադրական կարգը բռնի տապալմելու փորձ» հոդվածով: Մամիխովը մեղադրվում է իշխանությունը զավթելու փորձի մեջ:
Միևնույն ժամանակ ձերբակալվածների դատապաշտպանները կարծում են, որ իրենց պաշտպանյալներին ազատազրկելու համար հիմքեր չկան: Նրանք դատարանին կդիմեն խափանման միջոցը տնային կալանքով կամ չմեկնելու մասին ստորագրություն տալով:










