Գեղարքունիքում «Լենդ Ռովերը» գլխիվայր շրջվել է, վարորդը տեղում մահացել է

17:41 • 06.10.12

Այսօր, ժամը 13.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Լենդ Ռովեր» մակնիշի 32 ՍԼ 126 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետեվանքով վարորդ 38-ամյա Գարեգին Խաչատրյանը տեղում մահացել է: