Քասախ գյուզում գյուրզա օձ է հայտնաբերվել և վնասազերծվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 18.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 122 տան մոտ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները տան խորդանոցից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:










