Աֆղանստանի արևելքում երկու ամերիկացի զինծառայող է զոհվել
Աֆղանստանի արևելքում այսօր ամերիկյան զորակազմի 2 զինծառայող է զոհվել, հաղրդում է «ՌԻԱ նովստի» գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան զորակազմի մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ զինծառայողները զոհվել են իսլամիստ գրոհայինների հարձակման հետևանքով: Միջադեպի ճշգրիտ վայրը, սակայն, չի հաղորդվում:
Միայն 2012թ. Աֆղանստանում զոհվել է 296 ամերիկացի զինծառայող, իսկ 2001թ. այդ երկրում գործողության սկզբից ի վեր սպանվել է ավելի քան 2 հազար ամերիկացի շարքային և սպա:










