Հարավային Աֆրիկայում 12.000 հանքափոր է ազատվել աշխատանքից

12:00 • 06.10.12

Պլատին արտադրող աշխարհի ամենամեծ ընկերությունը՝ Anglo American Platinum-ը, Հարավային Աֆրիկայում աշխատանքից ազատել է 12.000 հանքափորների, ովքեր շուրջ 3 շաբաթ գործադուլ են իրականացրել։
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ընկերությունը պնդում է, որ գործադուլի ընթացքում շուրջ 82 մլն դոլարի վնաս է կրել։


Հարավաֆրիկյան
հանքաարդյունաբերական ընկերությունները վերջին ամիսներին բախվել են գործադուլների հզոր ալիքին, որով աշխատողները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը։
 

Փորձագետների տվյալներով՝ ողջ աշխարհում գործադուլ են իրականացնում 75.000 հանքափոր, ինչը կազմում է ոլորտի աշխատողների շուրջ 15%-ը։


Գործադուլները
պարբերաբար ուղեկցվել են գործադուլավորների և ոստիկանության միջև բախումներով։ Օգոստոսին առնվազն 40 մարդ էր սպանվել այդ բախումների հետևանքով։