Թբիլիսիում նշում են քաղաքի օրը՝ Թբիլիսոբան

15:46 • 06.10.12

Թբիլիսիում այսօր նշում են քաղաքի տոնը։ Տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքի բոլոր հատվածներում, հայտնում է GHN-ը։

 

Այս տարի Վրաստանի մայրաքաղաքի օրը նշվում է հոկտեմբերի սկզբին՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ այն նշվում էր հոկտեմբերի վերջին։ Տոնակատարությունները սկսվել էին դեռ երեկ երեկոյան, իսկ այսօր և վաղը մայրաքաղաքի կենտրոնում՝ Հին Թբիլիսիում, կանցկացվեն տարբեր զվարճալի միջոցառումներ։
 

Մեյդան հրապարակում խաղողի ճզման գործընթացին կմասնակցեն քաղաքի բնակիչներն ու հյուրերը։ Ավելի ուշ հրապարակում կանցկացվի մեծ համերգ՝ «Էրիսիոնի» անսամբլի մասնակցությամբ։

Իսկ Շարդենի փողոցում կանցկացվի Մրգերի փառատոնը։