ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը, իսկ գործազրկությունը 8%-ից ցածր է կազմել

03:37 • 06.10.12

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2012 ֆինանսական տարում 4-րդ անգամ անընդմեջ գերազանցել է 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանը: Նման տվյալ է այսօր հրապարակել ԱՄՆ կոնգրեսի Բյուջետային վարչությունը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2009թ., երբ այն կազմել էր 1,4 տրիլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ երկու տարիներին այն պահպանվել է մոտ 1,3 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում:


Բյուջեի դեֆիցիտը ԱՄՆ նախընտրական մրցարշավի կարևորագույն թեմաներից է: Գալով Սպիտակ տուն Օբաման խոստացել էր կրկնակի կրճատել այն մինչև իր առաջին նախագահական ժամկետի ավարտը, սակայն դա նրան չհաջողվեց:


Միևնույն ժամանակ Միթ Ռոմնին հայտարարում է, որ իր նշագծի շնորհիվ հնարավոր կլինի բյուջեն բալանսավորել 8-10 տարվա ընթացքում: Ճիշտ է, նա դեռ չի բացատրել, թե ինչպես է պատրաստվում դա իրականացնել:


Այսօր ավելի վաղ ԱՄՆ աշխատանքի նախարարությունը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը իջել է 8%-ից ցածր` առաջին անգամ 2009թ. սկսած:


ԱՄՆ աշխատանքի նախարարի խոսքով, սեպտեմբերին զբաղվածությունը 114 հազար աշխատատեղով ավելացել է: