Վարդան Օսկանյանը երկուշաբթի հրավիրվել է հարցաքննության
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին ծանուցագիր է ուղարկվել, որով նա երկուշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննության մարմնի կողմից նշանակված հարցաքննության:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Թերևս, այո, Վարդան Օսկանյանին նույն օրը մեղադրանք կառաջադրվի»,- ասաց Սոնա Տռուզյանն՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք անձեռնմխելիությունից զրկվելուց հետո հարցաքննության ժամանակ նախատեսված է նաև մեղադրանք ներկայացնել նրան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն 64 «կողմ», 6 «դեմ» ձայներով բավարարեց Վարդան Օսկանյանին՝ փողերի լավացման հատկանիշներով ԱԱԾ հարուցած քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի միջնորդությունը։










