Հանրապետությունում առաջիկա 5 օրերին սպասվում են կարճատև տեղումներ

09:57 • 06.10.12

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ից 10-ն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:


Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի՝ քամին կլինի հարավային՝ 4-9 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:


Երևանում՝ հոկտեմբերի 6-ից 10-ի երեկոյան սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Երևանի հոկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.


Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.9 0C (1948 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.5 0C (1986 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.5 0C