Հրվ. Կորեան էապես մեծացրել է բալիստիկ հրթիռների գործողության շառավիղը. այժմ դրանք կարող են ծածկել Հս. Կորեայի ողջ տարածքը
Համաձայն Սեուլի և Վաշինգթոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, հարավկորեական բալիստիկ հրթիռների գործողության շառավիղը մեծացվել է մինչև 800 կմ, հայտնում է vz.ru-ն։
Գործողության ավելացված շառավիղը բավականեցնում է հարևան Հյւոսիսային Կորեայի ողջ տարածքը ծածկելու համար, եթե որպես ելակետ ընդունվի հարավկորեական Տեժչոն քաղաքը։
Վերոնշյալ համաձայությունը հնարավորություն է տալիս Սեուլին մեծացնել նաև հրթիռների մարտագլխիկների քաշը։
Նմանատիպ առավելություններն անչափ կարևոր են Հարավային Կորեայի համար, որը ցանկանում է պատրաստ լինել Հյուսիսային Կորեայից անընդմեջ թափվող սպառնալիքներին։










