«Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ ռումբ է հայտնաբերվել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ավտոկայանի մուտքի մոտ պայթուցիկով փաթեթ է հայտանբերվել, հայտնում է ntv.ru-ն։ Կասկածելի ծանրոցը շրջափակել է ոստիկանությունը, արտակարգ իրավիճակի վայր են մեկնում սակրավորները։
Ըստ իրավապահ մարմինների հաղորդման՝ պայթուցիկ սարքը եղել է փաթեթի մեջ ավտոկայանի 3-րդ ելքի մոտ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները, ուսումնասիրելով կասկածելի փաթեթը, նրանում գտնել պայթուցիկ սարք։ Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանության աշխատակիցների կողմից։










