Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Ստեփանակերտում (տարբերակ 2)

16:16 • 07.10.12

Այսօր Երևանի ժամանակով ժամը 15.42-ին (Բաքվի ժամանակով 16.42-ին) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում։ Ինչպես տեղեկանում ենք Եվրոպա-Միջերկրածովյան Սեյսմիկ կենտրոնի կայքից, երկրաշարժը գրանցվել է Բաքվից 123 կմ հյուսիս-արևմուտք և Սումգայիթից 97 կմ դեպի արևմուտք ընկած հատվածում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.9 մագնիտուդ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գրանցվել է 80 կմ խորության վրա։


19.24
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ։ Երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ։