Էդվարդ Միրզոյանը կհուղարկավորվի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

12:11 • 07.10.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:

Էդուարդ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-20:00-ին` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-14:00-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա էդուարդ Միրզոյանի վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։


Լուսանկարը՝ «Երկիր Մեդիա»-