Իրաքում 1 օրում 11 մարդու են մահապատժի ենթարկել
Մեկ օրում Իրաքում մահապատժի են ենթարկել 11 մարդու, որոնք մեղադրվում էին ահաբեկչության համար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով այդ երկրի Արդարադատության նախարարության աշխատակցի հայտարարությանը, որը ցանկացել է անհայտ մնալ:
Մահապատժի ենթարկվածներից 10-ը Իրաքի քաղաքացիներ են, իսկ մեկը՝ ալժիրցի:
Այս տարվա սկզբից ի վեր Իրաքում առավելագույն պատժամիջոց է կիրառվել 113 անձանց նկատմամբ: Անցած տարի Իրաքում 68 մարդ էր մահապատժի ենթարկվել:










