Վարդան Ղուկասյանը շնորհավորել է Սամվել Բալասանյանին և օգնություն առաջարկել
Այսօր Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի է ունեցել Գյումրիի տարեդարձին նվիրված միջոցառում, որի ավարտին ելույթ է ունեցել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ինչպես հայտնում է «Գալա» հեռուստաընկերության կայքը, Ղուկասյանը հրաժեշտի խոսքեր է ասել գյումրեցիներին` նշելով, որ երկուշաբթի կամ երեքշաբթի հրաժարականի դիմում կներկայացնի ՀՀ իշխանություններին:
Ղուկասյանը խոսել է իր պաշտոնավարման 13 տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումների մասին, մասնավորապես նշելով, որ հաջողվեց «40 հազար տնակ հանել քաղաքից։
Այնուհետև Ղուկասյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ «Ես ուզում եմ ասել, որ էս էկող քաղաքապետին շնորհավորում եմ, Աստված թող իմացություն տա։ Եթե իմ կարիքը զգա պատրաստ եմ աջակցելու, ոնց որ եղել եմ բարեգործ, նույնը լինելու եմ հիմա: Շնորհակալություն, Աստված բոլորիս պահապան»,-եզրափակել է Վարդան Ղուկասյանը:
Լուսաննկարը՝ Ֆոտոլուրի










