Վրաստանում 133 տարեկան հասակում վախճանվել է մոլորակի ամենածեր մարդը
Վրաստանում կյանքի 133-րդ տարում վախճանվել է մեր մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Անտիսա Խվիչավան, հայտնում է vesti.ru-ն։
Այս հուլիսին լրացել է նրա 132 տարին։ Ինչպես նշում են վրացական ԶԼՄ-ները, երկարակյացը կինը ծնվել է 1880 թ.-ի հուլիսի 8-ին։ Այս տեղեկությունը ճշտելու համար երկրի իշխանությունները դիմել են հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին։ Արդյունքում պարզվել է , որ այն համապատասխանում է իրականությանը։










