Վլադիմիր Պուտինը 60 տարեկան է

11:25 • 07.10.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր դառնում է 60 տարեկան, ինչն արդեն նրա երրորդ հոբելյանն է այս պաշտոնում, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

 

Թեև այս անգամ Պուտինի հոբելյանական տարեդարձն է, այնուամենայնիվ, ինչպես և նախորդ տարիների ժամանակ նա կնշի այն գործնական հանդիպումներին զուգահեռ։ Երեկոյան ՌԴ նախագահը, վերադառնալով Ուլյանովսկից, կմեկնի երկրի հյուսիսային մայրաքաղաք՝ իր հարազատ Սանտկ Պետերբուրգ, որտեղ էլ համեստ միջավայրում կնշի իր տոնը։

 

Նախագահի տարեդարձի կապակցությամբ երկրում լայնածավալ միջոցառումներ կիրականացվեն։ Մասնավորապես իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության երիտասարդական թևն այսօր հատուկ ակցիա կկազմակերպի «Մենք Ռուսաստանն ենք, իսկ Ռուսաստանը՝ Պուտինը» կարգախոսով։


Ծննդյան տոնակատարություններից անմասն չի մնա նաև ընդդիմությունը, որը պատրաստվում է այդ օրը Կրեմլի մոտ հատուկ ֆլեշմոբ կազմակերպել, որի ընթացքում նրանք կկրեն ակնոցներ, հողաթափեր և հողագործական գործիքներ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է թոշակի անցնելու համար։

Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը «մեծ խնջույքների սիրահար չէ և պատրաստվում է տանը՝ ընկերների ու հարազատների շրջապատում նշել իր 60- ամյակը»։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք այս տարի ևս նրան շնորհավորելու կգա Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, խոսնակը պատասխանել է, որ ծանոթ չէ հյուրերի ցուցակին։


Լուսանկարը՝ AFP-ի