Սուդանում ինքնաթիռ է կործանվել՝ դառնալով 20 զինվորականների մահվան պատճառ

15:23 • 07.10.12

Սուդանի մայրաքաղաք Խարթումից դեպի արևմուտք ընկած հատվածում, կործանվել է ռազմական Ан-12 ինքնաթիռը, ինչն էլ դարձել է 20 զինվորականների մահվան պատճառ, հայտնում է interfax.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։

 

Վթարի հետևանքով կան նաև տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ուղևորները, որոնց թիվը դեռևս հստակ չէ։
Այժմ Սուդանի իշխանությունները հետաքննություն են սկսել ինքնաթիռի կործաման պատճառները բացահայտելու նպատակով։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին երկրի հարավում կառավարական ինքնաթիռ էր կործանվել՝ դառնալով 31 մարդու մահվան պատճառ։ Այդ ինքնաթիռի օդաչուներից մեկը ՀՀ քաղաքացի 42-ամյա Արմեն Վիրաբյանն էր: