Սիրիացի ապստամբները գերի են վերցրել նախագահ Ասադի զարմիկին
Ընդդիմադիր սիրիական ազատ բանակի ստորաբաժանումը հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զարմիկը Հուսամ ալ-Ասադի գերեվարման մասին, հայտնում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով Al Arabia հեռուստաալիքին։
«Հուսամ ալ-Ասադը՝ Բաշարի եղբայրը, գերեվարվել է»,- հայտնել է Թվիթեր կայքում Սիրիայում սալաֆիների բարձրաստիճան առաջնորդներից մեկը՝ Շեյխ Ադնան ալ-Արուրը՝ ավելացնելով, որ սիրիական նախագահի բարեկամը գերեվարվել է «ալ-Ֆարուկ» խմբի կողմից։
73-ամյա սունի իմամ ալ-Արուրը հանդիսանում է սիրիական իշխանությունների դեմ զինված դիմադրության խարիզմատիկ առաջնորդներից և խորհրդանշական գործիչներից մեկը, նշում է հեռուստաընկերությունը։










