Թուրքիան Միջերկրական ծով է ուղարկել իր ռազմանավերն ու սուզանավերը

10:54 • 07.10.12

Թուրքիայի զինուժի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրի հյուսիսային հատվածից Միջերկրական ծով են ուղարկվել մի քանի ռազմանավեր և սուզանավեր, ինչը պայմանավորված է Սիրիայի վերջին զարգացումներով ՝ մասնավորապես 2 երկրների միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ, գրում է vz.ru –ն՝ վկայակոչելով Hurriet-ին։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, թուրք- սիրիական Թել Աբիադ սահմանային անցակետում վերահսկողություն սահմանելու համար սիրիական կառավարական զորքի արձակած արկերից մեկը հասել էր թուրքական բնակավայր, ինչի հետևանքով զոհվել էր 5 մարդ։ Սրան Թուրքիան պատասխանել էր հրետակոծությամբ, ինչի հետևանքով, ըստ սիրիացի ընդդիմադիրների, սիրիական կառավարական ուժերը կորուստներ էին կրել:

Ավելի ուշ Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) հաստատել է Սիրիայի կողմից Թուրքիայի սահմանին հետագա հարձակումների դեպքում Սիրիա ներխուժելու և ռազմական հարված հասցնելու վերաբերյալ կառավարության այսօր ներկայացրած փաստաթուղթը։


Դրանից օրեր անց թուրքական Հաթայ շրջանում կրկին Սիրիայից արձակված ական է պայթել, ինչին հաջորդել է թուրքական կողմի պատասխան կրակը Սիրիայի ուղղությամբ։
 

Ավելի ուշ Թուրքիայի զինուժը հրաման է ստացել կործանել բոլոր այն սիրիական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք 10 կմ-ից ավելի կմոտենան թուքական սահմանին։