ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է մերկ ուսանողին

12:14 • 07.10.12

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում ոստիկանը սպանել է տեղի համալսարանի ուսանողներից մեկին՝ ոչ ադեկվատ պահվածքի՝ մասնավորապես մերկ վիճակով ուսհաստատության տարածքով շրջելու համար, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով CNN-ին։

 

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը և ինչպես ամերիկյան ԶԼՄ-ներն են հաղորդում, ոստիկանը, լսելով համալասրանի տարածքում տարօրինակ աղմուկ, դուրս է եկել պարզելու՝ ինչ է պատահել։ Այնուհետև փողոցում նրա վրա է հարձակվել 18-ամյա մերկ ուսանողը՝ Գիլբերտ Թոմաս Քոլարը։

 

Չանսալով ոստիկանի՝ իրեն կարգի հրավիրելու կոչերին՝ Քոլարը մի քանի անգամ հարձակվել է իրավապահի վրա, ինչից հետո էլ կրակոց է ստացել կրծքավանդակի ուղղությամբ։

 

Ստացած հրազենային վնասվածքից ուսանողը տեղում մահացել է։ Այժմ միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։