Վենեսուելայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Վենեսուելայի ողջ տարածքով մեկ՝ տեղի ժամանակով 06։00-ին, բացվել են ընտրական տեղամասերը՝ ազդարարելով նախագահական ընտրությունների մեկնարկը, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Քվեարկելու իրավունք ունեցող 19 մլն վենեսուելացիներ պետք է վճռեն երկրի ճակատագիրը՝ մասնավորապես որոշելով, թե ով է ղեկավարելու երկիրը գալիք 6 տարիների ընթացքում։
Դիտորդների կարծիքով քվերակողների ակտիվությունն այս տարի աննախադեպ բարձր է լինելու։
Նախագահի պաշտոնի համար մրցում են 6 թեկնածուներ, սակայն հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ուգո Չավեսի և ընդդիմադիր Էնրիկե Կապրիելեսի միջև։










