Լոռու մարզում «Օպելը» բախվել է գազատար խողովակին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր երեկոյան, ժամը 19.13-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնանցք գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 24 ՕՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի սյանը, ինչի հետևանքով վարորդ՝ 38-ամյա Հ. Մելոյանը տեղափոխվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:










