Ձերբակալվել է ամերիկացին, որը ծրագրում էր 48 եկեղեցի պայթեցնել
ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, որը ծրագրում էր 48 եկեղեցի պայթեցնել այդ նահանգում, հայտնում է NBC-ն:
Խոսքը 23-ամյա Գրեգորի Արթուր Վելլեր 2-րդի մասին է, որը ձերբակալվել է Օկլահոմայի Մայամի քաղաքում: Խուզարկությամբ նրա տանից ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր են հայտնաբերվել, ինչպես նաև՝ 48 եկեղեցի պայթեցնելու պլանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով: Մեղադրյալի ընտանիքը հայտնել է, որ Վելլերը հոգեկան խնդիրներ ունի:










