Թուրքական գաղտնի ծրագրերի կետերից մեկն այն է, որ թուլանա Սիրիայի հայկական գաղութը. թուրքագետ
Թուրքիան սիրիական ապստամբների հետ տանում է քարոզչական «թրեյնինգ». թուրքագետ Թուրքական գաղտնի ծրագրերի կետերից մեկն այն է, որ ներսիրիական ճգնաժամի ընթացքում թուլանա Սիրիայի հայկական գաղութը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ այն սիրիական ապստամբների հետ, այսպես կոչված, գաղափարական պատրաստվածության՝ քարոզչական թրեյնինգի մի մաս է կազմում:
Թուրքագետը հավելեց, որ պատահական չէ, որ սիրիահայ համայնքը «ամենակազմակերպվածն ու ուժեղը լինելով, կոչվում էր՝ մայր գաղութ»:
Նշենք, որ հայաստանյան քաղաքագետներն ու դիվանագետները, որպես կանոն, պնդում են, որ հայերի սպանությունները Սիրիայի ներսում արդեն լայնածավալ պատերազմի հետևանք են, և որևէ կերպ էթնիկ-կրոնական բնույթ չեն կրում:










