Բաթում և Վանաձոր, Ալավերդի ու Քոբուլեթի քույր քաղաքները կհամագործակցեն

14:23 • 08.10.12

Հոկտեմբերի 4-ին, Բաթումում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր հավատարմագրման նամակն է հանձնել Աջարիայի ինքնավար Հանրապետության վարչապետ Լևան Վարշոլոմիձեին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունից։


Հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Գլխավոր հյուպատոսության և տեղական իշխանությունների միջև փոխգործակցության, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներին առնչվող նախագծերի կենսագործման, Բաթում և Վանաձոր, ինչպես նաև Ալավերդի ու Քոբուլեթի քույր քաղաքների միջև տնտեսական և այլ կապերի զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ:

 

ՀՀ գլխավոր հյուպատոսը Աջարիայի բազմամյա ղեկավարին ջերմ երախտագիտություն է հայտնել ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ նրա արդյունավետ համագործակցության, ինչպես նաև տարաբնույթ հարցերում ցուցաբերած աջակցության կապակցությամբ: