Ուգո Չավեսը վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում
Վենեսուելայի նախագահի թեկնածու Ուգո Չավեսը ձայների 90%-ի հաշվարկից հետո հայտարարել է նախագահական ընտրություններում իր տարած հաղթանակի մասին, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Ֆրանս պրեսս» գործակալությանը։
Նախնական տվյալներով՝ Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսը հավաքել է ձայների 54.42%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Էնրիկե Կապրիլեսը՝ 44.97%-ը։
Չնայած ընտրությունների վերջնական տվյալները դեռ հայտնի չեն, սակայն Էնրիկե Կապրիլեսը Twitter-ի իր միկրոբլոգում արդեն հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Չավեսին։
Երեկ կայացած ընտրություններն ընթացել են Վենեսուելայի ողջ տարածքում տեղակայված 13.600 ընտրատեղամասերում։ Ընտրելու իրավունք ունեցել է ավելի քան 19 մլն մարդ։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 81%-ը։










