Չեխիայում կեղծված ալկոհոլից զոհվածների քանակը հասել է 28-ի

20:57 • 08.10.12

 

Չեխիայում կեղծ ալկոհոլի օգտագործման հետևանքով զոհվածների թիվն այսօր հասել 28-ի, հաղորդու է  «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով չեխական ԶԼՄ-ներին։


Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհվածների և մոտ 40 հոսպիտալացվածների մասին:


Միևնույն
ժամանակ, Չեխիայի կառավարության որոշմամբ երկրում մասամբ հանվել է թունդ ալկոհոլի վաճառքի արգելքը:

Դեռևս թույլատրված է վաճառել մինչև 2012թ. հունվարի 1-ը արտադրված թունդ ալկոհոլը: