Դամասկոսում ոստիկանական շենքերի մոտ պայթյուններ են տեղի ունեցել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գիշերը դարձյալ պայթյուններ են որոտացել, լսվել են փոխհրաձգության ձայներ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ զինյալները հարձակում են իրականացրել քաղաքի կենտրոնում՝ Խալեդ իբր-Վալիդի և Մեյդան թաղամասերում գտնվող երկու ոստիկանական շենքերի մոտ։ Պայթեցվել են ականապատ մեքենաներ։
Բախումները շարունակվել են Թադամուն և Խաջր էլ Ասվադե թաղամասում։
Ինչպես տեղեկացնում է «Ալ Վաթան» լրատվական ծառայությունը, Սիրիայի կառավարական ուժերը կանխել են Հալեպի կենտրոնում ահաբեկչություն իրականացնելու մահապարտների փորձերը։
Բախումները շարունակվել են Հալեպի քաղաքապետարանի մոտակայքում՝ Բոսթան ալ Քասր թաղամասում։ Լարված է իրավիճակը նաև Բաբ Նասր, Բաբ Հադիդ թաղամասերում, ինչպես նաև Հալեպի հին շուկայի տարածքում։
Սիրիայի ռազմական մի աղբյուր հերքել է արաբալեզի հեռուստաընկերությունների տարածած տեղեկությունը՝ Հանանո ռազմաբազայի գրավման վերաբերյալ։










