Ինդոնեզիայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա ցունամիի վտանգ

16:30 • 08.10.12

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Ինդոնեզիայի արևելյան ափերի մոտ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է YahooNews-ը։

 

Բնական աղետի հետևանքով զոհեր և ավերածություններ չեն գրանցվել։ Սակայն Ինդոնեզիայի օդերևութաբանական ծառայությունը ցունամիի վտանգ է հայտարարել։

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ամբոն քաղաքից 100 մղոն հեռավորության, իսկ հիպոկենտրոնը՝  21.6 մղոն խորության վրա։