Եգիպտոսում դժբախտ պատահարի հետևանքով առնվազն 19 զինվոր է մահացել
Սինայի թերակղզում ՝ լեռնային ճանապարհի վրա, ռազմական մեքենա է շրջվել, ինչը դարձել է առնվազն 19 զինվորի մահվան պատճառ, գրում է The Washinghton Post-ը։
Ինչպես նշել է Եգիպտոսի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, տրանսպորտային միջոցը զինվորներին տեղափոխում էր Իսրայելի հետ սահմանը։
Պաշտոնյան նաև նշել է, որ ևս 48 մարդ հոսպիտալացվել է. նրանցից 6-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Ընդհանուր առմամբ ճանապարհային դժբախտ պատահարները հաճախակի բնույթ են կրում Եգիպտոսում, ինչի պատճառն են անսարք ճանապարհները, ինչպես նաև գրեթե չգործող երթևեկության կանոնները։
Ըստ ոստիկանության տվյալների՝ ամեն տարի ՃՏՊ-ի զոհ է դառնում 6 հազար մարդ։










