Հրդեհ «Պոնչիկանոցի» պահեստում. այրվել է շենքի տանիքը

08:13 • 08.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 06.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտ այրվում է աղբ:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել, որ այրվում է աղբ և «Գրանդ քենդի» ՍՊԸ–ին («Պոնչիկանոց») պատկանող պահեստի տանիքը:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.32-ին, մարվել` 06.38-ին: Այրվել է աղբ (4 քմ) և տանիքը (6 քմ):