iPad և ոսկյա շղթա գողացած երիտասարդը բերման է ենթարկվել
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի շենքերից մեկից բերման են ենթարկել 33-ամյա Արայիկ Զ.-ին։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության կայքից, Արայիկ Զ.-ն նախորդ օրը, ժամը 01.30-ին, Աբովյան փողոցի թիվ 5/1 հասցեի մոտ կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով` սրահից գողացել էր iPad դյուրակիր համակարգիչ և ոսկյա շղթա: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:










