Հունական լցանավ է անհետացել Աֆրիկայի արևմտյան ափրի մոտ

20:36 • 08.10.12

Հունական Grace Management S.A ընկերությունն այսօր հայտարարություն է տարածել իր լցանավերից մեկի` Orfeas-ի կորստի մասին: Լցանավի հետ կապը ընդհատվել է, երբ այն անցնում էր Աֆրիկայի արևմտյան ափի մոտակայքով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Grace Management S.A-ի ներկայացուցչի խոսքով, նավի անձնակազմը, որը ընթանում էր Բահամյան կղզիներ դրոշի ներքո, բաղկացած էր երկու հույնից և Ֆիլիպինների 22 քաղաքացուց: Լցանավը 35 հազար տոննա վառելիք էր տեղափոխում:

Վերջին անգամ նավը կապ է հաստատել շաբաթ օրը: Ենթադրաբար, նավը առևանգվել է ծովահեների կողմից և տարվում է դեպի Լագոս քաղաք:

Ինչպես նշում է գործակալությունը, Աֆրիկայի արևմտյան ափի մոտ ակտիվորեն գործում են ծովահեններ:

Վերջին շրջանում նավերի վրա հարձակման դեպքերը հաճախակիացել են: Միայն օգոստոսին ծովահենները երեք նավ են գրոհել:


Բացի դրանից՝ նրանց ձեռքն էր ընկել հունական Energy Centurion լցանավը` ռուս անձնակազմով: Այդ անգամ ծովահենները նավից դատարկել էին նավթամթերքը, առանց անձնակազմին լրջորեն վնասելու: