Parada ֆիլմը դիտելով չեք փոխի ձեր սեռական կողմնորոշումը. Հ. Խուրշուդյանը՝ «բարոյապնդիչներին»

10:19 • 08.10.12

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում անդրադարձել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում համասեռականների մասին պատմող Parada ֆիլմի ցուցադրության շուրջ բարձրացված աղմուկին: 


«Էս ինչ մի լաչառություն են էլի դրել ազգափրկիչները Parada ֆիլմի ցուցադրության շուրջ. քիչ ա մնում հայտարարեն, որ Տիկնիկային թատրոնում Գերմանիայի դեսպանատունը պատրաստվում ա Եվրամիության պատվիրակության հետ միասին հայ մանուկների և տիկնիկների զանգվածային հրապարակային բռնաբարություն կազմակերպել (մեղա~, մեղա~)»,- գրել է Հովսեփ Խուրշուդյանը։


«Էլի ինչ-որ մեկին պետք եկավ շտապ շեղել հասարակության ուշադրությունը երկրի իրական խնդիրներից ու գնաաաց: Նենց էլ մի գովազդել գովազդեցին էդ ֆիլմը, որ ստիպված դրեցի ծայրից-ծայր նայեցի»,– ավելացրել է նա:


Ֆիլմը դիտելուց հետո Հովսեփ Խուրշուդյանը «բոլոր ազգափրկիչներին ու բարոյապնդիչներին» կարող է հանգիստ խորհուրդ տալ՝ «հանգիստ կարաք դուք էլ գնաք ու նայեք էդ ֆիլմը, հաստատ ձեր սեռական կողմնորոշումը չեք փոխի (եթե, իհարկե, հոգու խորքում թաքուն չեք երազում դա անել)»: