Արդարադատության նախարարը չի ցանկանում մեկնաբանել Օսկանյանի հայտարարությունը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի ցանկանում իր կարծիքը հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, այս մասին նա ասել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում լրագրողների հետ զրույցում:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինքը, որպես Արդարադատության նախարար, ինչպես կարձագանքի Վարդան Օսկանյանի խոսքերին, թե տեղի ունեցողը արդար չէ, նա ասաց, որ չի կարող մեկնաբանել։
«Ես չեմ կարող որևէ բան ասել։ Պատկերացրեք գործը քննող այն դատավորի վիճակը, որը իմանում է իմ կարծիքը»,– ասաց նախարարը:
«Ցավոք սրտի կամ ի ուրախություն, ես սովորական քաղաքացի կամ փորձագետ չեմ: Իմ մեկ ասածը կարող է ազդեցություն ունենալ դատավորների վրա նաև նախաքննության վրա: Հենց դրա համար ես ոչինչ չեմ ասի»,- հավելեց նախարարը:










