Սիրիայում ինտենսիվ հարձակումներ են իրականացվում ապստամբների կենտրոնների վրա
Սիրիայում ապստամբների մի քանի ամրակետեր, այդ թվում՝ Դարաայի, Հոմսի ու Հալեպի, հրետակոծության են ենթարկվել։ Հարձակումների հետևանքով 23 մարդ է զոհվել, հայտնում է Coirier Mail-ը:
20 մարդ զոհվել է, երբ վաղ առավոտյան կառավարական ուժերն ինտենսիվ հարձակում են իրականացրել հարավային Դարաա նահանգի Կարակ ալ Շարքի քաղաքի վրա, հայտնում է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը:
Հալեպում բախումների հետևանքով 2 քաղաքացիական անձ է զոհվել: Մեկ զոհ գրանցվել է Հոմսի Քֆար Զեյթա քաղաքում, իսկ Խալիդիյեն վաղ առավոտից ենթարկվում է ռմբակոծության ու հրետակոծության:
Ըստ աղբյուրի՝ այս քաղաքները շրջափակման մեջ են և ծանր բժշկական ու մարդասիրական պայմաններում:
Ապստամբների մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են: Անցած տարվա մարտից ի վեր Սիրիայում զոհված անձանց թիվը գերազանցում է 31. 000-ը:










