Աբովյան քաղաքում այրվել է «ԲՄՎ» ավտոմեքենա, վարորդի վիճակը ծանր է
Հոկտեմբերի 7-ին, ժամը 22.37-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Բարսեղ Հովսեփյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 26 ԼՍ 265 պետհամարանիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակը, ինչի հետևանքով վարորդ` 56-ամյա Բարսեղ Հովսեփյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:










