Թուրքական օդուժը հարձակում է իրականացրել Հյուսիսային Իրաքում
Թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK)՝ Հյուսիսային Իրաքում գտնվող ամենամեծ ճամբարներից մեկը։
Ինչպես տեղեկացնում է Samanyolu haber կայքը, հարձակման են ենթարկվել Քանդիլ լեռան, ինչպես նաև Զափ շրջանի 4 տարբեր բազաներ։
Գործողությանը մասնակցել են 12-ից ավելի F-16 տիպի ռազմական ինքնաթիռներ։
Թուրքական կողմի համոզմամբ՝ ռմբակոծված ճամբարներում են եղել նաև PKK-ի ղեկավարներից Մուրադ Քարայըլանը և Ջեմիլ Բայըքը։










