Երևանում 3-ամյա տղան թունավորվել է դեղորայքից. նրա վիճակը գնահատվում է բավարար
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 09.10-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.10-ի սահմաններում դեղորայքային չարաշահումից «Մուրացան» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 38 շենքի 23-րդ բնակարանի բնակիչ, 2009թ. ծնված Արսեն Նորիկյանը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:










