Երևանի Շենգավիթ համայնքում կանխվել է 40-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 20/2 շենքի բնակիչը ինքնասպանության փորձ է ուզում կատարել:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը հարազատների կողմից կասեցվել է 1972թ. ծնված Դավիթ Հովհաննիսյանի ինքնասպանության փորձը:










