Երևանի Իսակովի պողոտայում ծառը շրջվել է «Գազել»–ի վրա
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17.40–ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում ծառ է շրջվել և ընկել «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վրա:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։










