Վիետնամի կոմկուսը իր անդամներին արգելել է «թանկ հարսանիքները»
Վիետնամի Կոմունիստական կուսակցությունը Հանոյի իր անդամներին արգելել է ամուսնության տոնակատարությունները կազմակերպել ճոխ բանկետներով՝ պնդելով, որ նման կերպ նրանք «գրգռում են բնակչությանը», հաղորդում է BBC-ն:
Բացի այդ, կուսակցությունը սահմանափակել է հրավիրվող հյուրերի քանակը, այսուհետ յուրաքանչյուր նորապսակի կողմից հարսանիքին կարող են մասնակցել 300–ից ոչ ավել մարդ:
Կուսակցության ղեկավարությունը հինգաստղանի հյուրանոցների օգտագործումը տոների կազմակերպման համար «ավելորդություն» է համարել:
Վիետնամի կառավարությունը վերջերս քննադատության էր ենթարկվել տնտեսության անարդյունավետ խթանման և ահռելի ծախսեր կատարող պաշտոնյաների հետ կապված մի շարք սկանդալներ։










