«Զվարթնոց» օդանավակայանում տաքսու վարորդը հափշտակել է ուղևորի 2 ճամպրուկ
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հոկտեմբերի 7-ին դիմում է ստացվել, որ Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթի մի ուղևոր իրեն օդանավակայան տեղափոխած անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում է թողել 2 ուղեբեռ:
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկել ուղևորին «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1991 թ. ծնված Սիփան Ն.-ն:
Պարզվել է, որ վարորդը օդանավակայանում օգտվելով ուղևորի անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել է 2 ճամպրուկ և յուրացրել պարունակությունը՝ նոր և օգտագործված հագուստներ, հուշանվերներ:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:










