Սառա Բրայթմանը կթռչի տիեզերք

16:59 • 10.10.12

Բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանը միջազգային տիեզերակայան կթռչի՝ տիեզերական զբոսաշրջիկի կարգավիճակում, հայտնում է Interfax-ը:

 

Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում երգչուհին ասել է, որ իր թռիչքը նախատեսված է 2013թ.-ից հետո։

 

Նա հայտնել է, որ վերջերս «Ռոսկոսմոս»-ից հաստատում է ստացել, որ անցել է բժշկական և ֆիզիկական ստուգումները և կարող է սկսել պատրաստվել թռիչքին: