Կանադացի սպան խոստովանել է, որ լրտեսություն է արել հօգուտ Ռուսաստանի
Կանադայի ծովային հետախուզության սպան ընդունել է լրտեսական գործունեություն իրականացնելու համար իրեն ներկայացված մեղադրանքը, հաղորդում է BBC-ն:
Կանադական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկություններով, Ջեֆրի Պոլ Դելայլը տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանին:
Դելայլը աշխատել է Կանադայի արևելքի Հալիֆաքսի ռազմածովային բազայում, որտեղից իրականացվում է Կանադայի ափամերձ գոտում նավերի տեղաշարժի դիտարկումը:
Դելայլի դատավճիռը պետք է կայացվի 2013թ. հունվարին:










