Հորդառատ անձրևները հեղեղել են Դերբենտի տները. տարերքը խլել է 7 մարդու կյանք
Դաղստանի Դերբենտի շրջանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են մի շարք տներ։ Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, տարերքը խլել է 7 մարդու կյանք։
Անձրևների հետևանքները վերացնելու գործում ներգրավված է 500 մարդ և մոտավորապես 90 սարքավորում։
«Ջրահեռացման աշխատանքներն արդեն ավարտվել են»,- հայտնել են ՌԴ ԱԻՆ հանրապետական գլխավոր վարչությունից՝ հավելելով, որ իրավիճակը Դաղստանում կարգավորվել է, և անձրևները դադարել են։
Վարչությունից հայտնել են նաև, որ հեղեղումների հետևանքով ճանապարհային ծածկույթը չի վնասվել, իսկ արտակարգ իրավիճակի շրջանում տեսանելի վնասներ չկան։










